Պատգամավորներին չի թույլատրվել տեսակցել կալանավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ն.Փաշինյանն ու Է.Մարուքյանը հայտարարել են, թե իրենց թույլ չեն տվել տեսակցել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա.Սարգսյանին նրա խցային պայմանները դիտարկելու նպատակով`վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս տեսակցությունների վրա արգելանք դրվելու պատճառաբանությամբ, երբ իրենք` որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետք է այդ խնդիրը չունենան: Այս մասին հայտնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պագամավորներիի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջիններիս կողմից:

Սակայն, քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը և Է. Մարուքյանը ցանկություն են հայտնել տեսակցել կալանավորված Ա.Սարգսյանի հետ, որի տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջիններիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:




Լրահոս