Ինչու է ԱԳՆ-ն միլիոնավոր դրամներ տվել գործարար Սամվել Մայրապետյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին: Բանն այն է, որ ՀՀ-ում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը տեղակայված է Սամվել Մայրապետյանին պատկանող, Աբովյան 8 հասցեում գտնվող շենքում: Եւ ԱԳՆ-ն այդ գումարը վճարել է որպես տարածքի վարձավճար:

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաեւ բիզնես գործընկերը: Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Մայրապետյանը Երեւանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը եւս պատկանում է Մայրապետյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս