Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել. ինչ է պատմում համագյուղացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 12-ին 33-ամյա ծննդկան էր մահացել: Մահացած ծննդկանը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանն է:

ArmLur.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ մահացած ծննդկանը  բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխա, իսկ հետո  կնոջ վիճակը վատացել է, նրա մոտ սկսվել է արյունահոսություն և առավոտյան  33-ամյա կինը մահացել է: Ըստ նրա՝  պատճառը արգանդի պատռվածքն է եղել:

«Անժելա Ղազարյանը երեք տղա երեխաների մայր էր, չորրորդն էլ  էր տղա: Փոքրիկին տեղափոխել են Երևան հիվանադանոց, վիճակը նորմալ է»,-ասաց նա:

Բնակչուհու խոսքով՝ ըմտանիքն ապրում էր  ոչ այնքան բարվոք վիճակում.«Տանից միայն ամուսինն է աշխատում»:




Լրահոս