ՖՈՏՈ. Beeline-ն իջեցրել է Beeline Smart 8 սմարթֆոնի արժեքը և բարելավել վաճառքի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:
Այժմ, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում Beeline Smart 8 Dual սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 23900 դրամ արժողությամբ: Հեռախոսը վաճառվում է «Սմարթ 600» հատուկ սակագնային փաթեթի հետ միասին, որի շրջանակում բաժանորդին 6 ամսվա ընթացքում ամսեկան տրամադրվում է 600 րոպե Beeline բջջային ցանցի ներսում և 600 ՄԲ ինտերնետ:

«Beeline սմարթֆոնները Հայաստանում մեծ ճանաչում են վայելում և մեր վերջին տեսականին բացառություն չկազմեց: Դեկտեմբերին Beeline-ը սմարթֆոնների վաճառքով զբաղեցրեց 2-րդ տեղը Հայաստանում` տրամադրելով հազարավոր բաժանորդների մատչելի հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի 4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

Նշենք, որ համաձայն GFK-ի հաշվետվության 2016թ-ի դեկտեմբերին Beeline զբաղեցրել է երկրորդ տեղը Հայաստանում վաճառված սմարթֆոնների քանակով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս