ՍԴՀԿ-ն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը` նշելով, որ այդպիսի որոշման պատճառն արհեստական խոչընդոտներն են:

«Մենք դուրս մնացինք զուտ տեխնիկական խոչընդոտների պատճառով: Բայց, ոչ մի արհեստական խոչընդոտ չի կարող մեզ հետ կանգնեցնել մեր նպատակներից, մենք շարունակելու ենք մեր պայքարը»,-հայտարարեց նա:

Գալստյանի խոսքով` իրենք պատրաստվում են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Հիշեցնենք, որ մինչ երեկ ՍԴՀԿ-ն հայտարարել էր Ծառուկյան դաշինքով ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Սակայն երեկ կուսակցությունը հայտարարեց, թե իրենք դադարեցնում են քննարկումները Ծառուկյանի հետ: Իր հերթին էլ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ-ի հետ դաշինքային համագործակցությունը, քանի որ առկա են ՍԴՀԿ-Վերակազմյալ ՍԴՀԿ հակասություններ ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումներ




Լրահոս