«Անմահ» Nokia 3310-ը կրկին կհայտնվի վաճառքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիննական HMD Global Oyj ընկերությունը հայտնել է, որ կվերսկսի Nokia 3310-ի արտադրությունը: Թարմացված մոդելը կցուցադրվի փետրվարի վերջին, փոխանցում է VentureBeats-ը:

Նոր Nokia 3310-ը կարժենա 59 դոլար:

Օրիգինալ Nokia 3310-ը հայտնվել է 2001թ., վաճառվել է մոտ 126 միլիոն հեռախոս: Օգտատերերը նշում են այդ հեռախոսների ամրությունն ու մարտկոցի երկար աշխատանքը: Nokia 3310-ը նույնիսկ ինտերնետ-մեմ է դարձել, որին հաճախ կոչում են «անմահ»:




Լրահոս