Ազատամարտիկների դաշինքը միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկների դաշինքը միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։ Այս առնչությամբ այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է․

«Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարեւորությունը Հայաստանի Հանրապետության առջեւ վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու եւ ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով ԱԴ հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթների որոշեց՝

Այս շրջադարձային ու բախտորշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել երկրում իրական ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու, ապագայում քաղբանտարկյալներից ու քաղհալածյալներից զերծ երկիր ունենալու համար, ուստի մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիների պարտքն է դրան մասնակցելն ու հստակ դիրքորոշում արտահայտելը: Ելնելով վերը շարադրվածից ԱԴ-ն հայտարարում է՝

Չնայած մեկ միասնական ընդիմադիր ճակատ ձեւավորելու նպատակով մեր գործադրած ջանքերն իրականացան մասամբ: Կասկածի տակ չդնելով ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի անկեղծ մղումը երկրում իրապես արմատական փոփոխություններ իրականացնելու առումով հայտարարում ենք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին միանալու մասին:

Միաժամանակ չբացառելով հետագա համագործակցությունը բոլոր շահագրգիռ եւ ընդդիմադիր դաշտից հանդես եկող քաղաքական ուժերի հետ, նպատակ ունենալով առաջիկա կայանալիք ԱԺ ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու համար»:




Լրահոս