ՖՈՏՈ. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներին Արծվանիստում դիմավորեցին գառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացնում Գեղարքունիքի մարզում: Առաջինը նրանք եղել են Արծվանիստ գյուղում, որտեղ դաշինքի անդամների համար նույնիսկ գառ են մորթել:
Մարտունիից Վարդենիս տանող ճանապարհին՝ Արծվանիստ գյուղում, ցնծությամբ են դիմավորել դաշինքի անդամներին։ Գյուղացիները գառ են մորթել։

Ապա նրանք շարժվել են դեպի Վարդենիս, որտեղ դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցություն փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթը սկսել Արթուր Սարգսյանի`  Հաց բերողի մահվան հիշեցումով:

««Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, իշխանության գալու դեպքում, խոր և համապարփակ համաներում է իրականացնելու, այն, ինչ խոստացել էին իշխանություններն ու չիրականացրեցին, այն, ինչ խիստ անհրաժեշտ է մեր պետությանը։ Սա այսպես շարունակվել չի կարող. երկրում պետք է հաստատվի ազատության մթոնոլորտ», –նշեց Ա. Մարտիրոսյանը։

Վարդենիսցիներին դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ ներկայացրեց Վարդան Օսկանյանը և շեշտեց, որ  365 օր մարդիկ իրենց մաշկի վրա կզգան փոփոխությունները։

Լուսանկարները`  Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի




Լրահոս