ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- Փետրվարի 17-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀԿ 9 հիմնադիրներից մեկի՝ Կարապետ Կարապետյանի ասուլիսը։
Թեման՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցության 9 հիմնադիրներից մեկը՝ Կարապետ Կարապետյանը խախտում է տասնամյակներ շարունակ պահպանած լռությունը և վերադառնում քաղաքականություն. Ինչո՞ւ»։
- Փետրվարի 17-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Թեման՝ ՝ Ընտրական գործընթացներ, զարգացումներ, ինչ են ասում կուսակցությունների ցուցակները:
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում ս.թ. փետրվարի 17-ին` ժամը 11.30-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն տեղեկություններ` փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման վերաբերյալ:
Մամուլի ասուլիսին մասնակցելու են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
- Փետրվարի 17-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Թեման՝ Ընտրական գործընթացներ, ինտրիգներ, ինչ են ասում կուսակցությունների ցուցակները:
- Փետրվարի 17-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը
Նա կխոսի նավթի սակագնի տատանումներից, կանդրադառնա նաև գազիիջեցված սակագնից հետո սպառողների արձագանքներին:
- Փետրվարի 17-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս հետևյալ թեմաների շուրջ.
«1.Դոնալդ Թրամփի կառավարման մեկամսյա արդյունքները։
2. Լոբբիստական ստրուկտուրաները. Հայկական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների գործունեությունը և դերը ԱՄՆ -ում։
3. Հայ – ամերիկյան հարաբերությունների հետագա հնարավոր զարգացումները»։
Բանախոսն է՝
Արեգ Գալստյանը – պատմաբան. պատմական գիտությունների թեկնածու, ՙՙForbesՙՙ, ՙՙThe National Interest ՙՙ, ՙՙ Россия в глобальной политикеՙՙ, ՙՙ Международная жизньՙՙ ամսագրերի թղթակից, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, ՙՙAmerican Studiesՙ գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար։
- Փետրվարի 17-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա մշակութաբան և հրապարակախոս Արա Նեդոլյանի ասուլիսը։
Թեման՝ «Նախընտրական խոստումներ. Գործընթացին մասնակցող քաղաքական ո՞ր ուժն է ներկայացնում Հայաստանի զարգացման հեռանկարը ցույց տվող հիմնարար ծրագիր և ինչ ի՞ համար է հավակնում իշխանության. Հանրության մասնակցությունը և հետընտրական ակնկալիքները. հնարավոր ներքաղաքական զարգացումները»։
- Փետրվարի 17-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ ընտրություններին ընդառաջ. ներքաղաքական իրողություններ և հնարավոր զարգացումներ
- Բաց դաս` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան
Փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կայցելի ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ նախարարըՄայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ կվարի բաց դաս:
Լրատվամիջոցներին կտրամադրվի փոխադրամիջոց:Մեկնումը՝ ՀՀ ԿԳՆ շենքի բակից, ժամը 10:40-ին / հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2/ : Խնդրում ենքմասնակցությունը հավաստել այսօր՚ մինչև ժամը 17:00-ն՝ զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնությա հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 093-70-77-16:
- Փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնը (Թեքեյան հինադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի:
Թեման՝ «Նախընտրական դաշինքներ, նախընտրական ցուցակներ. ի՞նչ պատկեր է ուրվագծվում»:
Մեր հյուրերն են՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Իրավագիտության թեկնածու, նախկինդատավոր Պարգև Օհանյանը:
Մեր հասցեն՝ Խանջյան 50
Հեռախոս՝ 093 357 111
- Փետրվարի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս։
Թեմա՝ Առկա քաղաքական իրավիճակը և Հաց բերող Արթուր Սարգսյանի հարցը
Բանախոսներ՝ Ալեք Ենիգոմշյան և Թամար Հովհաննիսյան
***
Փետրվարի 17-ին, ժամը 13։00–ին, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում տեղի կունենա Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը։