ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ցուցակի առաջին տեղում է. ինչ տեսք ունի ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության նախընտրական ցուցակը, որն ունի հետեւյալ տեսքը՝

1. Լեւոն Տեր-Պետրոսյան
2. Ստեփան Դեմիրճյան
3. Լեւոն Զուրաբյան
4. Զոյա Թադեւոսյան
5. Արամ Մանուկյան
6. Գագիկ Ջհանգիրյան
7. Վահագ խաչատրյան
8. Լիդա Մելիքյան

9.Դավիթ Մաթևոսյան

10.Ստեփան Մինասյան

11. Գրիգորի Գրիգորյան

12.Լուսինե Չալաբյան

13. Հակոբ Հակոբյան

14. Մյասնիկ Մալխասյան

15. Սամվել Աբրահամյան

16. Նարինե Հովհաննիսյան

17. Ավետիս Ավագյան

18. Ռոլանդ Ավետիսյան

19. Վլադիմիր Կարապետյան

20. Սոֆյա Յորբեկյան

21.Արման Մուսինյան

22. Արեգ Գևորգյան

ՀԱԿ-ից ռեյտինգային ընտրակարգով Ավան-Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքում առաջադրվել են ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ջութակահար Նարեկ Սարգսյանը:

ՀԱԿ-ի ցուցակը Արաբկիր-Աջափնյակ-Դավթաշենում գլխավորում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:Ինչպես նաև այս ընտրատեղամասում առաջադրվել են Զոյա Թադևոսյանը, Գրիգոր Գրիգորյանը, ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը, պատմաբան Միքայել Մարտիրոսյանը: Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Մանուչարյանը, ձեռնարկատեր Վոլոդյա Հովհաննիսյանը, արևելագետ Սամվել Կարապետյանը, Բագրատ Անդրիասյանը և այլոք:

Կենտրոնում ՀԱԿ-ից առաջադրվել է 14 թեկնածու, որտեղ կանայք են մեծամասնություն կազմում: Մարզային ընտրատեղամասերում ՀԱԿ-ի թեկնածուներից Արարատում առաջադրվել է իրաքահայ Վարդան Բեյլերյանը, Արմավիրում՝ նախկին մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, Արագածոտնում՝ Մյասնիկ Մալխասյան, Լոռիում՝ Սարգիս Թամազյանը, Աշոտ Մանուկյանը, Կոտայքում՝ Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը, Շիրակում՝ Մուրադ Գրիգորյանը, Գագիկ Ֆահրադյանը, Սյունիք-Վայոց Ձորում՝ Դավիթ Մաթևոսյանը, Ավետիք Ավետիքյան, Տավուշում՝ Սերգեյ Ամյանը, Արթուր Աթաբեկյանը:

Հավելենք, որ դաշինքը կոչվում է Կոնգրես- ՀԺԿ:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս