
«Հայաստանի հանրապետական» կուսակցության արդեն նախկին անդամ Կարինե Պողոսյանը ևս գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ քիչ անց փակ նիստով կհրապարակվի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը:
ArmLur.am-ի հարցին՝ ինչու լքեց ՀՀԿ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարել էր, թե իր ազգական Հովիկ Աբրահամյանի օրինակին չի հետևի, և արդյոք իրեն Աբրահամյանն է ուղարկել ԲՀԿ-ականների մոտ, պատասխանեց. «Ես Ձեր բոլոր հարցերին հետո կպատասխանեմ»:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: