Վանաձորում 41-ամյա և 62-ամյա քաղաքացիներ անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. պատճառը հայտնի չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորի Դիմաց թաղամասից շտապօգնության մեքենայով, անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 41-ամյա Ռ. Ղուլյանը և 62-ամյա Հ. Ղուլյանը:

Տուժածներին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, վիճակները գնահատվում է ծանր: Թե ինչու են տուժածները նման վիճակով հայտնվել հիվանդանոցում` հայտնի չէ: Նախնական վարկածով պատճառը շմոլ գազի թունավորումն է:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս