Նոր տեղեկություններ` ՌԴ-ում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք`փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացին` վարորդ Ռ.Պ.-ն (ծնվ. 1953թ.) և ուղևոր Ք.Մ.-ն (ծնվ.` 1968թ.) հոսպիտալացվել են Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

ArmLur.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից տեղեկացավ, որ Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից ստացված վերջին տեղեկություններով ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել։

«Վարորդի մոտ վիրահատական եղանակով կատարվել է սրունքի ոսկրերի արտաքին ֆիքսում։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-նշել է նա։




Լրահոս