Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ այդ հորիզոնականը ևս անցողիկ է, դա իր նախընտրած տեղն է. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր խորհրդարանական ընտրությունների գրանցման համար կուսակցությունները  Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ցուցակները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը ներկայացնելուց հետո «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դաշինքը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, երկրորդ հորիզոնականում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, երրորդ հորիզոնականում արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ հորիզոնականում է իր ցանկությամբ:

«11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև համոզված է, որ այդ հորիզոնականը ևս անցողիկ է: Դա իր նախընտրած տեղն է»,-ասաց նա:

Հարցին` թե ինչպես է ստացվել, որ «Ժառանգության» փոխնախագահը համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում է, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ստացվելու խնդիր չկա. «Կուսակցության փոխնախագահը ես եմ երկար ժամանակ, «Բարև Երևան»-ի ցուցակը ես եմ գլխավորել, և որևէ արտառոց վիճակ չկա»:

Արմեն Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ դաշինքի համամասնական ցուցակում է նաև Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Անդրիաս Ղուկասյանը:




Լրահոս