ՌԴ-ՀՀ ավտոբուսի թաքստոցից ապօրինի դեղորայքի խոշոր չափաքանակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն: Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:




Լրահոս