Հարց քաղաքացիներից` մաքսազերծման համար 1-ին կարգի հաշմանդամը գումար վճարելո՞ւ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ: Եղբայրս ՌԴ-ից ինձ մեքենա է նվեր ուղարկել: Մաքսազերծման համար ես գումար վճարելո՞ւ եմ: Եթե այո, ապա որեւէ արտոնություն կամ զեղչ հասնո՞ւմ է ինձ:

Վլադիմիր Առաքելյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ այստեղ) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց առաջանում է բնապահպանական վճարի վճարման պարտավորություն՝ հետեւյալ դրույքաչափերով.

1) 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար՝ 2 %,
2) 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար՝ 10 %,
3) 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար` 20 %:

ՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հարկման բազան որոշվում է «ՀՀ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, համաձայն որի՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի բազայում ներառվում են՝
1) ներմուծվող ապրանքների ձեռքբերման արժեքը,
2) մինչեւ ՀՀ պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերը.

3) մինչեւ ՀՀ պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային ծախսերի:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտնում ենք, որ եթե գրությունում նշված մեքենան դասվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբին, ապա այդ դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն չի առաջանա, իսկ բնապահպանական վճարը կհաշվարկվի ԱԱՀ-ի հարկման բազայի նկատմամբ՝ վերը նշված դրույքաչափերից ելնելով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հաշմանդամության կարգի համար օրենքով արտոնություն կամ զեղչ սահմանված չէ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ է, որ հաշմանդամություն ունեցող որեւէ քաղաքացի չունի բնապահպանական վճարի զեղչ կամ արտոնություն:




Լրահոս