Իրանահայ ընտանիքին արգելել են ԱՄՆ մուտքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի պատճառով, փոխանցում է Rusarminfo-ն:
Հայկական ընտանիքն Իրանից պետք է Ավստրիա մեկներ և այնտեղ ձևակերպեր Միացյալ Նահանգներ հետագա մեկնումը, որտեղ նրանց սպասում էր ընտանիքի ղեկավարի եղբայրը՝ Ջորջ Հարությունյանը, ով ԱՄՆ էր տեղափոխվել 30 տարի առաջ:
Նրանք պլանավորում էին բնակվել Ջորջի հետ, մինչև չդասավորվեր իրենց կյանքն ԱՄՆ-ում, սակայն միգրացիոն հրամանագրից հետո նրանց վիզաները չեղյալ հայտարարվեցին, և նրանք մնացին Թեհրանում՝ չնայած այն բանին, որ մեկնելուց առաջ վաճառել էին կարողությունն ու ազատվել աշխատանքից, նշում է Հարավային Կալիֆոռնիայի ռադիոն:
2017թ. հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիոն հրամանագիր էր ստորագրել, որով դադարեցվում էր ԱՄՆ մուտքը մուսուլմանական 7 երկրների, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների համար: