ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
- Ազատության հրապարակում տեղի կունենա Հայաստանում առաջին շարժական գրախանութ-ավտոբուսի բացումը
Փետրվարի 19-ին, ժամը 12։00-ին սիրով հրավիրում ենք Երևանի Ազատության հրապարակ, որտեղ Հայաստանում առաջին շարժական գրախանութ-ավտոբուսի բացումը կկատարի Արմեն Ամիրյանը։
Այդ օրը՝ մինչև երեկո, Հայաստանում առաջին շարժական գրախանութը՝ #ԳրաԲուս-ը, կշրջի Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 30% զեղչով: Գրքերը կվաճառեն սիրված և ճանաչված մարդիկ:
Երևանի «Ազատության» հրապարակում «ԳրաԲուսի» երթի պաշտոնական մեկնարկը կտա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
ԵՐԹՈՒՂԻ
12:00 – Ազատության հրապարակ
13:50 – «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի մուտքի մոտ
15:10 – Գարեգին Նժդեհի հրապարակ
15:40 – «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց
17:00 – «Սասունցի Դավիթ» կայարան
17:40 – Հանրապետության հրապարակ
18:40 – Հյուսիսային պողոտա