20.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Տեղի կունենա Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, դերասանուհի Իննա Հախնազարյանի ասուլիսը:

ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին, ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, դերասանուհի Իննա Հախնազարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Թատրոնի շենքի խնդրի լուծմամբ պայմանավորված Մնջախաղի պետական թատրոնի ծրագրային նոր շեշտադրումները, ընթացիկ տարվա աշխատանքները:

  • Տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանի և ՀայՄեդիա.am լրատվական կայքի «Պատանի լրագրող» նախագծի պատասխանատու Գոհար Ավետիսյանի ասուլիսը

ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանի և ՀայՄեդիա.am լրատվական կայքի «Պատանի լրագրող» նախագծի պատասխանատու Գոհար Ավետիսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվականբաժնի և ՀայՄեդիա.am լրատվական կայքի հայտարարած «Պատանի լրագրողների մրցույթի» ամփոփումն ու մրցանակների հանձնումը: Լրագրողական մրցույթին մասնակցել են պատանի լրագրողներ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից:

  • «Հայք» տեղեկատվական կենտրոնը  հրավիրում է ասուլիսի

Փետրվարի 20-ին, ժամը 12:00-ին,  «Հայք» տեղեկատվական կենտրոնը  (Թեքեյան հիմնադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի: Թեման՝ «Քարոզաշրավին ընդառաջ. կուսակցություններն ինչպե՞ս պետք է շահեն ընտրողների վստահությունն ու քվեն»:

Հյուրերն են՝   Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից՝ Անահիտ Բախշյանը, «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:

  • Տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի ասուլիսը

ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին, ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Ծննդյան միանվագ նպաստի,  երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև  կարգում կատարված վերջին փոփոխությունները:

ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Մայրենիի շաբաթվա շրջանակներում տեղի կունենա «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր-սեղան քննարկումը

Փետրվարի 20-ին, ժ.12:00-ին Մայրենիի շաբաթվա շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ-ի նախագահական նիստերի դահլիճում տեղի կունենա «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր-սեղան քննարկումը (հասցեն՝ Մ.Բաղրամյան 24):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Կքննարկվեն արդի լեզվամշակութային խնդիրների և դպրոցում հայոց լեզվի ուսուցման եղանակներին վերաբերող հարցեր:

Կցուցադրվի տեսաֆիլմ, որտեղ սփյուռքհայ հայագետ-լեզվաբաններ Հիլդա Գալֆայանը, Հակոբ Պալյանը, Հակոբ Չոլաքյանը, Երվանդ Զորյանը, Ժիրայր Դանիելյանը, Առդա Պօյնէրեան-Ճեպեճեանը, Անուշ Նագգաշյանը և այլք կխոսեն լեզվի հիմնախնդիրների մասին:

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

  • Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթության որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպում է աշխատաժողով նվիրված ուսանողների խնդիրների քննարկմանը:

Փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում տեղի կունենա աշխատաժողով` նվիրված ուսանողների խնդիրների քննարկմանը: (Բաղրամյան 40, ՀԱՀ հիմնական մասնաշենք, 5-րդ հարկ):

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • ինչպիսի ուսուցում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից, ինչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար,
  •  գործատուների ներգրավվածությունը կրթական գործընթացում,
  • մագիստրոսական կրթության բացերը:

Կներկայացվեն նաև լավագույն փորձի օրինակներ՝ որպես հաջողության գրավական:

Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, գործատուներ և կրթության կառավարիչներ:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ

  • Դատական նիստ՝ Մարիամ Խաչատրյանի գործով

Փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դահլիճում տեղի կունենա Սեյրան Հովհաննիսյանի կողմից նախկին կնոջը՝ Մարիամ Խաչատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ դատական գործի հերթական նիստը։

Դատական նիստերն անցնում են հուզախառն-լարվածության մթնոլորտում, մասնավորապես անցած դատական նիստում Մարիամ Խաչատրյանին դատարանը ստիպեց ցուցմունք տալ ծայրահեղ հուզված և վատ ինքնազգացողության պայմաններում, դատավոր Գրիգորյանը ընդմիջումների ժամանակ զրկեց տուժողին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, որը բացարձակ իրավունք է և սահմանափակման ենթակա չէ։




Լրահոս