Երեկ ավարտվեց կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների՝ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Ըստ այդմ, ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի 5 կուսակցություն և 4 դաշինք: ArmLur.am-ն արդեն ներկայացրել էր, թե ինչ տեսք է ունեցել ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակը՝ 2007 և 2012 թվականներին: Այժմ ավելի լայն համեմատություն կանցկացնենք՝ հասկանալու համար, թե ինչպես են փոխվել ավանդաբար համամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների հորիզոնականները, և ովքեր են առհասարակ դուրս մնացել ցուցակից:
Նախ նշենք, որ 2012 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է եղել 253 անդամից, իսկ այս անգամ՝ 197: Առաջին տասնյակի փոփոխություններին արդեն անդրադարձել էինք: Այժմ տեսնենք, թե ինչ փոփոխություններ են եղել մյուս տեղերի դեպքում: Նախ ընդգծենք, որ այժմ համամասնական ցուցակների յուրաքանչյուր քառյակում պետք է կին լինի և տեղերի բաշխվածությունը նաև այդ տրամաբանությունից ելնելով է կազմվել:
2012թ. 2017թ.
11 Նաղդալյան Հերմինե 11. Գալուստ Սահակյան
12 Աշոտյան Արմեն 12. Հերմինե Նաղդալյան
13 Հարությունյան Դավիթ 13. Գագիկ Մինասյան
14 Շարմազանով Էդուարդ 14. Սամվել Նիկոյան
15 Գրիգորյան Մանվել 15. Հրայր Թովմասյան
16 Պետրոսյան Շուշան 16. Շուշան Պետրոսյան
17 Գեղամյան Արտաշես 17. Մանվել Գրիգորյան
18 Հարությունյան Խոսրով 18. Արտաշես Գեղամյան
19 Բաբուխանյան Հայկ 19. Խոսրով Հարությունյան
20 Բաբլոյան Արա 20. Շուշան Սարդարյան
21 Աճեմյան Կարինե 21. Հայկ Բաբուխանյան
22 Դումանյան Դերենիկ 22. Արտակ Զաքարյան
23 Թադևոսյան Ռուբեն 23. Վահան Հարությունյան
24 Ավագյան Կարեն 24. Ջեմմա Բաղդասարյան
25 Մարտիրոսյան Լևոն 25. Գևորգ Կոստանյան
26 Եսայան Մարգարիտ 26. Միհրան Հակոբյան
27 Այվազյան Վարդան 27. Արման Սաղաթելյան
28 Ճշմարիտյան Կարեն 28. Ռուզաննա Մուրադյան
29 Գրիգորյան Ռաֆիկ 29. Գագիկ Մելիքյան
30 Բաղդասարյան Վահրամ 30. Կարեն Բեքարյան
31 Մուրադյան Ռուզաննա 31. Շիրակ Թորոսյան
32 Գևորգյան Նահապետ 32. Կարինե Աճեմյան
33 Սարգսյան Մարտին 33. Տաճատ Վարդապետյան
34 Մովսիսյան Առաքել 34. Վահրամ Մկրտչյան
35 Հարությունյան Համլետ 35. Հովհաննես Սոֆոյան
36 Կարապետյան Նաիրա 36. Նաիրա Կարապետյան
37 Սոֆոյան Հովհաննես 37. Արտակ Դավթյան
38 Մելիքյան Սպարտակ 38. Արուսյակ Պողոսյան
39 Թորոսյան Շիրակ 39. Ռազմիկ Զոհրաբյան
40 Մովսիսյան Վլադիմիր 40. Մարիամ Ավետիսյան
41 Հովհաննիսյան Արփինե 41. Վոլոդյա Բադալյան
42 Մուրադյան Մուրադ 42. Մկրտիչ Մինասյան
43 Գևորգյան Արմեն 43. Լևոն Մարտիրոսյան
44 Սարգսյան Վիգեն 44. Հասմիկ Ափյան
45 Մովիսիյան Արմեն 45. Հովհաննես Սահակյան
46 Պողոսյան Հասմիկ 46. Հայկ Մամիջանյան
47 Դավթյան Տիգրան 47. Մարգարիտ Սիրեկանյան
48 Գաբրիելյան Վաչե 48. Գևորգ Մուրադյան
49 Թովմասյան Հրայր 49. Արամ Վարդևանյան
50 Հարությունյան Արամ 50. Էդուարդ Ներսիսյան
Գործող պատգամավորներից ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված չեն Լեռնիկ Ալեքսանյանը, Հայկ Գրիգորյանը, Վազգեն Կարախանյանը, Արմեն Կարապետյանը, Համլետ Հարությունյանը, Ռուբեն Հովսեփյանը, Մարինե Մարաբյանը, Վրեժ Մարկոսյանը, Սպարտակ Մելիքյանը: Ցուցակում անակնկալներից մեկը թերևս Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու բացակայությունն է: Հաջորդ անակնկալը Գագիկ Բեգլարյանի բացակայությունն է. նա չկա ոչ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակներում: Նրա փոխարեն ռեյտինգային ցուցակում ներառված է եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Համամասնական և ռեյտինգային ցուցակներից բացակայում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ինչպես տեսնում ենք՝ 2012թ. ՀՀԿ-ի ցուցակի առաջին 50 տեղերում կան մարդիկ, որոնք առհասարակ ընդգրկված չեն 2017 թվականի ցուցակում: Կան և այնպիսինները, որոնք այս անգամ ընտրություններին կմասնակցեն ռեյտինգային համակարգով և ցուցակի բարձր հորիզոնականներում չեն:
Նաիրա Հովհաննիսյան