ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն բանակցություններ են վարում Մուամար Կադաֆիի վարչակազմի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը: Անդրադառնալով Կադաֆիի վերջին հեռուսատելույթին, որտեղ նա ասաց, թե «լիբիական ժողովուրդը իրեն սիրում է».  դեսպանը հայտարարել է. «Դա արդեն հոգեխանգարմունք է»: ՀՀ գլխավոր դատախազության «բառապաշարը յուրացրած» դեսպանի խոսքերին զուգահեռ ԱՄՆ-ն սկսել է ռազմական վերադասավորումներ անել լիբիական սահմանի մոտ: Թեեւ ամերիկյան բանակը մշտական հիմունքներով Միջերկրական  ծովում է գտնվում, այնուամենայնիվ, Պարսից ծոցում առկա են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավեր:ԱՄՆ-ի կողմից սպասվող ռազմական օպերացիային դեմ են արտահայտվում Ռուսաստանը եւ Վենեսուելան: Վենեսուելան չգիտենք, բայց Ռուսաստանը դեմ է Լիբիայում իրավիճակի սրմանը, քանի որ զրկվել է 4 միլիարդ դոլարից, որ Կադաֆին պետք է վճարեր ռազմական առաքումների դիմաց:




Լրահոս