«Միլանը» նոր առաջարկ է պատրաստում թիմի դարպասապահի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանը» նոր առաջարկ է պատրաստում թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմայի համար, գրում է Calciomercato-ն:

Փետրվարի 25-ից հետո, երբ ֆուտբոլիստը կդառնա 18 տարեկան, կկարողանա իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել:

«Միլանն» Իտալիայի հավաքականի դարպասապահի հետ նախատեսում է 5-ամյա պայմանագիր կնքել` տարեկան 2 մլն եվրո աշխատավարձով, սակայն Դոննարումմայի գործակալը` Մինո Ռայոլան, պնդում է, որ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 4 մլն կազմի` գումարած բոնուսները:

 




Լրահոս