Հարց քաղաքացիներից` զագսավորվելու դեպքում պետությունը գումար վճարո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ 2017 թվականի հունվարից սկսած, ըստ օրենքի, զագսավորման համար ամուսնացող զույգերին գումար են տրամադրում՝ 200.000 դրամ: Խնդրում եմ ասեք՝ կա՞ նման օրենք, թե՞ ոչ: Զագսավորվելու դեպքում պետությունը գումար վճարո՞ւմ է, թե՞ ոչ:

Լիդա Մեհրաբյան (26 տարեկան, լրագրող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լիդա Մեհրաբյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում ամուսնություն գրանցելու դեպքում պետության կողմից որեւէ գումարի հատկացման պարտավորություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպես որ, ամուսնանալ պետք է սիրելով եւ ընտանիք կազմելու մեծ պատասխանատվությամբ: 200 հազար դրամի գայթակղություն պարզապես գոյություն չունի: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների հմաձայն՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 17 հազար 603 ամուսնություն, ինչը 2014 թվականի ցուցանիշի համեմատ պակաս է 6,9 տոկոսով: Նկատենք, որ 2015թ. Հայաստանում գրանցվել է 3 հազար 669 ամուսնալուծություն, իսկ 2014թ.՝ 4 հազար 496: Կարելի է կարծել, որ այս թվերը փաստում են արտագաղթի՝ տարեցտարի աճող թվերի մասին:




Լրահոս