Հարց քաղաքացիներից` եթե քաղաքացին հաշվառված չէ և պետք է անցնի բժշկասոցիալական փորձաքննություն, ապա ո՞ւր պետք է դիմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս բնակվում է ՀՀ-ում, ունի ՀՀ քաղաքացիություն, սակայն հաշվառված չէ (չունի բնակության վայրի հաշվառում): Ունի առողջական որոշակի խնդիրներ եւ պետք է անցնի: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարող է անել նա: Ո՞ւր պետք է դիմի:

Ալիսա Մանուկյան (58 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ փաստացի բնակության վայրի տեղեկանքով խնդիրը կկարգավորվի: Տեղեկացնենք, որ 2016 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր փորձաքննվածների թիվը կազմել է 36.556 անձ: Առաջին անգամ փորձաքննվել է 8.980 անձ, վերափորձաքննվել է 27.479 հաշմանդամություն ունեցող անձ: Հաշմանդամություն է սահմանվել 34.756 անձի: Առաջին անգամ փորձաքննվածներից 942 անձ հաշմանդամ չի ճանաչվել, իսկ վերափորձաքննվածներից՝ 897-ը:




Լրահոս