Հայաստանը «Իսկանդեր»-ների կիրառման մասին որոշում կընդունի՝ կախված իրավիճակի զարգացումից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Կարող եմ ձեզ ալգորիթմ բացահայտել: Այդ զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անդառնալի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ների կիրառման մասին որոշում որոշումը սերտ կապ կունենա իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք այն ընդունում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե նման անհրաժեշտություն լինի: Դա, առաջին հերթին, զսպող զենք է: Բացարձակ ակնհայտ է, որ ըստ իր գաղափարախոսության, ըստ հնարավորությունների, դա այնպիսի զենք, որը ցանկացած տաք գլուխ կարող է սառեցնել որոշում ընդունելուց առաջ»,-ասել է Վիգեն Սարգսյանը: