ՔԿՀ-ների ղեկավար կազմը ստուգումները սկսել է «զոն»-ից. ի՞նչ արդյունք կտան դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկների շուրջ աղմուկին: Գրել էինք, որ օրես ՀՀ քննչական կոմիտեում կայացած խորհրդակցությունից հետո «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալներին նախազգուշացրել են, որ առաջիկայում ստուգումներ են սպասվում:

Եվ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ներում ստուգումները սկսել են: Մասնավորապես այս օրերին ստուգումներ են իրականացվում «Արմավիր» ՔԿՀ-ում եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Պարզեցինք, որ ՔԿՀ ղեկավար կազմը ստուգումները սկսել է «զոն»-ից, իսկ թե ինչ արդյունք կտան այս ստուգումները եւ արդյոք կազդեն ՔԿՀ-ներից կատարվող խարդախության դեպքերի վրա, ցույց կտա ժամանակը:

Հավելենք, որ այսօր առավոտյան ստուգումների հետ կապված ահազանգել էր նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը և հայտնել, որ փաստաբանները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ:




Լրահոս