ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժիրայր Սէֆիլյանի գործը դատարան կմտնի մարտին. ինչ սպասելիքներ ունի պաշտպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Տեղեկացրել էինք, որ Արայիկ Պապիկյանի դիմումը հիմնականում կապված է Ներսես Պողոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու հետ: Հարցի Շուրջ ArmLur.am-ը զրուցեց պաշտպանի հետ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 20-ին Ներսես Պողոսյանը կալանավորվել էր, երբ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով raզենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս