
Նախօրեին ՀՀ ՊՆ-ում ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն անկախ այդ ամենից՝ զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական:
Սերժ Սարգսյանի այս խոսքերին, սակայն, չի հավատում տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը. «Ես երբեք եւ երբեւէ չեմ հավատացել իշխող քաղաքական ուժի խոսքին: Զինված ուժերը, Հանրապետական ցուցակի գլխավորողի գործոնը որպես անուղղակի մեսիջ կդիտարկեն եւ նրանք անպայման անուղղակիորեն կառաջնորդվեն նրա ներկայությունից բխող մեսիջներով:
Բանակը այսպես թե այնպես ուղղակի անմիջական ղեկավարության եւ հսկողությամբ քվեարկություն է միշտ էլ իրականացրել, եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ այս դեպքում եւս կամ այս ընտրությունների ժամանակ դա կբացառվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նա: