24.02.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Փաստարկ ակումբում կհյուրընկալվի Միավորված հայեր նախաձեռնության խորհրդի անդամ Ազատ Արշակյանը: ԹԵՄԱ՝ Դիտարկումներ՝ ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ. իրողություններ և հեռանկարներ:

ԹԵՄԱ՝ Դիտարկումներ՝ ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ. իրողություններ և հեռանկարներ

  • Փետրվարի 24-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ասուլիսը։

Թեման՝ «Նախընտրական զարգացումներ. ԱԺ ընտրություններում ընտրակեղծիքների, ընտրախախտումների հնարավորությունները. Դրանց դեմ պայքարի ի՞նչ միջոցներ կան»։

  • Փետրվարի 24-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայկանդուխտ» Ավանդապաշտ Ժողովրդավարական, «Ազգային Արժեքների Պաշտպանություն» կուսակցությունների, «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ և «Գնանք Միասին» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահների համատեղ ասուլիսը։

Թեման՝ «ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքական զարգացումները և հետագա գործընթացները»։

Բանախոսներն են.

Արմենուհի Ղազարյան -«Հայկանդուխտ» Ավանդապաշտ Ժողովրդավարական կուսակցության նախագահ
Աշոտ Պողոսյան – «Ազգային Արժեքների Պաշտպանություն» կուսակցության նախագահ
Ռազմիկ Ռուշանյան – «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ
Մկրտիչ Գրիգորյան – «Գնանք Միասին» ՀԿ նախագահ
Ռոբերտ Շահբազյան – Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու

Ասուլիսին բանախոսները հանդես կգան նաև համատեղ հայտարարությամբ։

  • Փետրվարի 24-ին` ժամը 11:00-ին  Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը։

Ժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանը, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տարածաշրջանների պալատի նախագահը Գուն Մարիտ Հելգեսենը և ՀՀՄ Նախագահ Էմին Երիցյանը:
Ժողովի նպատակն է ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել Միության ձեռքբերումները և 2016-2020թթ․ ռազմավարությունը։  Ժողովի ընթացքում կկազմակերպվի նաև ՀՀՄ Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի կազմի ընտրությունները։ Օրվա 2-րդ կեսին տեղի կունենա «Լավագույն համայնք 2016» մրցանակաբաշխության արարողությունը։

  • Փետրվարի 24–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Մեծ պահքին և Բարեկենդանին։

Բարեկենդանը հայկական եկեղեցական տոն է, որը նախորդում է Մեծ պահքին։ Այս տարի Բարեկենդանը Հայաստանում կնշվի փետրվարի 26–ին։ Մեծ պահքը Հայաստանում կսկսվի փետրվարի 27–ին և կտևի մինչև ապրիլի 16–ը։

Ասուլիսի բանախոսներն են.

– Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանը

– ազգագրագետ Խորեն Գրիգորյանը

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

  • ՓԵՏՐՎԱՐԻ 24-ին, ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՅԴ ԵվրոպայիՀայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ասուլիսը:

ԹԵՄԱ- Այս տարի լրանում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հիմնադրման 15-ամյակը: Հանձնախմբի ձեռքբերումները, առաջիկա անելիքները:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին տեսողության պատճառով  քվերկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկը հասցեատերերին է հանձնելու <<Հայաստանի կույրերի միավորում>> հասարակական կազմակերպության միջոցով:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին, <<Հայաստանի կույրերի միավորում>> հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18, հեռ. (37410) 54-18-45, 56-05-21, 56-80-91, 56-19-73):

ՆԻՍՏ

  • ԿԸՀ-ն գումարում է հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2017 թվականի փետրվարի 24-ին` ժամը 15.00-ին, կգումարվի հանձնաժողովի նիստ:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ

Այսօր ժամը 13։00 ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենալու Կարո Եղնուկյանի բնակարանի ներխուժման գործով վերաքնննիչ բողոքի քննությունը։ Կարո Եղնուկյանը ներկա չի գտնվելու։

Այսօր  ժամը 14։40 Կենտրոնի դատարանում քննվելու է նաև Գլխավոր դատախազի անգործության դեմ Կարո Եղնուկյանի բողոքը։

Կարո Եղնուկյանի ներկայությունը ապահովված է լինելու։




Լրահոս