«Խոստումը». Էլթոն Ջոնը կազմակերպել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին Հոլիվուդում համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ և երաժիշտ Էլթոն Ջոնը կանցկացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ իր Elton John AIDS Foundation հիմնադրամի ամենամյա երեկոյի ժամանակ, որը ողջ աշխարհում սպիդի դեմ պայքար է մղում:

Երեկոյի մասնակիցներին ֆիլմը կներկայացնեն Էլթոն Ջոնն ու կանադացի կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշը:

«Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ բարեկամությունը թույլ է տալիս ինձ  և Դևիդին շատ բան իմանալ Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի թեման՝ #KeepThePromise, կարելի է մեկնաբանել նաև որպես հիշելու և անցյալի սարսափները մոռանալու խոստում կամ խոստում՝ վերջ տալ սպիդին»,-ասել է հիմնադրամի հիմնադիր Էլթոն Ջոնը:

Երգիչը նաև նշել է, որ մտադիր է բարձրացնել «այդ ուժեղ ֆիլմի» մասին իրազեկությունը:

Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված «Խոստումը» ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է, գլխավոր դերակատարներն են՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Իսաակն ու Շառլոտա լե Բոնը: Ֆիլմը մեծ էկրան դուրս կգա 2017թ. ապրիլի 28-ին:




Լրահոս