Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հայկ Կյուրեղյանի խցում խուզարկություն է իրականացվում:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանն արդեն երեք օր է՝ հացադուլ է հայտարարել: Ըստ երեւույթին՝ խուզարկությունը նաեւ կապվում է սրա հետ:
Հիշեցնենք՝ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ 2014-ի հունիսին դատարանի բակում կայանված մեքենայի վրա բարձրացած և օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած 31-ամյա երիտասարդին դատարանը մեղավոր է ճանաչել խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
Խիստ պատժի արժանացած Հայկ Կյուրեղյանը տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին է պատճառել թեթև մարմնական վնասվածք, մյուս 4-ի առողջությանը, ըստ մեղադրականի, պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու և մեջքով դեպի դատարանը շրջվելու համար ամբաստանյալը, ինչպես նախորդ դատական նիստերի մեծ մասի դեպքում, վճռի օրն էլ հեռացվել է դահլիճից՝ զրկվելով անգամ սեփական վճիռը լսելու հնարավորությունից։