Բելառուսը հայտնել է ռուսական գազի հարցով ընդունված որոշումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ռուսական գազի հարցով որոշումներն ընդունվել և համաձայնեցվել են քաղաքական մակարդակով: Այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը, փոխանցում է «Բելթա» գործակալությունը:

Նա ընդգծել է, որ կարևոր է իրականացնել բոլոր նորմերը, որոնք ամրագրված են ԵՏՄ-ի մասին ստորագրված պայմանագրում, այդ թվում հավասար պայմանների ստեղծում միության բոլոր մասնակիցների համար:

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ ռուսական կողմը պնդում է, որպեսզի Բելառուսի իշխանությունները մարեն գազի պարտքը ընդհանուր ծավալով:




Լրահոս