
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ գոհ է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի՝ ակումբում մնալու որոշումից:
«Կարծում եմ՝ Ռունին ճիշտ ժամանակին հայտնեց ակումբում մնալու իր որոշման մասին: Ինչպես ես արդեն ասել եմ լրագրողներին, նրա ապագայի մասին հարցերը, որոնք ինձ էին տրվում, ի սկզբանե պետք է ուղղված լինեին նրան:
Միայն նա կարող է պատասխանել այդ հարցերին, և նա դա արեց ժամանակին: Գոհ եմ, որ նա հայտնեց ՄՅՈւ-ում մնալու մտադրության և թիմին տիտղոսներ նվաճելու հարցում օգնելու մասին»,-ասել է նա: