ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
- Փետրվարի 28-ին, ժամը 10:30 ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունենալու ՀՀ ՖՆ-ՇՀԱՇՁԲ-15/3-07/17 ծածկագրով հողի հարկի և գույքահարկի անդորրագրերի տպագրություն աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգ:
Հրավիրում ենք մասնակցելու ու լուսաբանելու և խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
- Օքսֆամի հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ նախաձեռնել են «Ֆերմերական կոնգրես», որը տեղի կունենա Դաբլթրի բայ Հիլթն հյուրանոցի Միլանո սրահում, ս.թ. փետրվարի 28-ին. ժամը 11-ին:
Գյուղատնտեսության և ֆինանսական ոլորտի փոխհարաբերություններում ի հայտ եկած խնդիրներին՝ ապահովագրությանը, հարկային դաշտին, բյուջետային քաղաքականությանը (սուբսիդիաներ, տեղական արտադրանքի խթանում, կենսաթոշակների հաշվարկ), գյուղատնտեսական վարկերին առնչվող հարցերին կպատասխանի ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:Գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսության արտադրամիջոցների ձեռքբերմանը և արտադրանքի պահպանմանն ու իրացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական խորհրդատվական համակարգին առնչվող հարցերին կարձագանքի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ` Արմեն Հարությունյանը:
Համաժողովին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգարվված տեղական և միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ֆերմերական կոնգրեսը կնպաստի գյուղատնտեսության եւ մանր ֆերմերական տնտեսությունների վերաբերյալ ռազմավարական քննարկումների ծավալելմանը, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ գտնելու գործընթացին: Այն կստեղծի կառուցողական համագործակցություն՝ նպատակադրվելով ազգային քաղաքականության արդյունավետ գործընթացի իրականացմանը:
- Փետրվարի 28-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման գալա համերգը։
Կհնչեն Վաչե Շարաֆյանի, Էդուարդ Հայրապետյանի, Ջոն Տեր–Թադևոսյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա մեծահամբավ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։