Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ աբխազական երկաթգծի բացման մասին խոսք չի եղել: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Կալաձեն արձագանքել է ընդդիմության այն հայտարարությանը, որի համաձայն՝ Վրաստան ՀՀ վարչապետի այցը վերաբերում էր հենց աբխազական երկաթգծի բացմանը:
«Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ բան սուտ է ասում: Այդ մասին խոսք չի եղել: Այդ հարցով քննարկում չի եղել նաև կառավարությունում»,-հայտարարել է Կալաձեն: