ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Մայրը որոշել է իր երեխայի հետ դուրս գալ զբոսանքի եւ համատեղել հաճելին օգտակարի հետ՝ զբոսնել ու շրջել խանութներով: Միայն թե մայրը մի փոքր անուշադրության է մատնել նորածնին. թողնելով նրան ճանապարհի կենտրոնում՝ մտել է խանութ:

 

 
ՀԱՐՑ. Քույրս բնակվում է ՀՀ-ում, ունի ՀՀ քաղաքացիություն, սակայն հաշվառված չէ (չունի բնակության վայրի հաշվառում): Ունի առողջական որոշակի խնդիրներ եւ պետք է անցնի բժշկասոցիալական փորձաքննություն: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարող է անել նա: Ո՞ւր պետք է դիմի:

Ալիսա Մանուկյան (58 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ փաստացի բնակության վայրի տեղեկանքով խնդիրը կկարգավորվի: Տեղեկացնենք, որ 2016 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր փորձաքննվածների թիվը կազմել է 36.556 անձ: Առաջին անգամ փորձաքննվել է 8.980 անձ, վերափորձաքննվել է 27.479 հաշմանդամություն ունեցող անձ: Հաշմանդամություն է սահմանվել 34.756 անձի: Առաջին անգամ փորձաքննվածներից 942 անձ հաշմանդամ չի ճանաչվել, իսկ վերափորձաքննվածներից՝ 897-ը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես 2007-2008թթ. հայաստանյան բանկերից մեկից քարտային տարբերակով վարկ եմ վերցրել: Ընթացքում վարկային պարտավորություններս ժամանակին եւ բարեխիղճ կատարել եմ, ապա մարել վարկն ամբողջությամբ: Սակայն ամիսներ անց բանկից ինձ տեղեկացնում են, որ ես չեմ վճարել քարտի սպասարկման գումարը, որի հետեւանքով հայտնվել եմ բանկի սեւ ցուցակում: Անցել են տարիներ, եւ ես դեռ չեմ վճարել սպասարկման այդ գումարը: Խնդրում եմ ասեք՝ հիմա ես գտնվո՞ւմ եմ սեւ ցուցակում, թե՞ ոչ:

Սեւակ Հարությունյան (32 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Քարտի սպասարկման վճարի ուշացումը կամ այն չվճարելը եւս համարվում է ժամկետանց պարտավորություն, ուստի եւ կարող է արտացոլվել վարկային պատմությունում:
Պարզելու համար այդ ուշացումը այժմ արտացոլվում է Ձեր վարկային պատմությունում, թե ոչ, անհրաժեշտ է նախ Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում անել ԱՔՌԱ վարկային բյուրոյին: Ծառայության արժեքը կազմում է 360-ից 1800 դրամ՝ կախված վարկային զեկույցի տեսակից: Ընդ որում, իրավունք ունեք տարին մեկ անգամ անվճար ծանոթանալու Ձեր վարկային պատմությանը:
Եթե Ձեր վարկային պատմությանը ծանոթանալուց հետո պարզեք, որ այնտեղ արտացոլված է սխալ կամ թերի տեղեկություն, ապա մյուս քայլով կարող եք դիմել Ձեզ այդ վարկը տրամադրած ֆինանսական կառույցին կամ հենց նույն ԱՔՌԱ վարկային բյուրոյին, որը, որպես միջնորդ, կտեղեկացնի այդ սխալի բացահայտման եւ շտկման վիճարկման գործընթացների մասին եւ իր լիազորությունների սահմանում կաջակցի պարզել սխալի առաջացման սկզբնաղբյուրը:
Վարկային պատմության մասին ավելին իմանալու համար այցելեք www.abcfinance.am «Ֆինանսներ բոլորի համար» կայք:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սպառողի մասին տեղեկություններն օգտագործվում են ՀՀ-ում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների վարկարժանությունը գնահատելու նպատակով, այն է՝ գնահատել հաճախորդի հնարավորությունը եւ ցանկությունը մարելու ստանձնած պարտավորությունները: Այն օգնում է կայացնել տեղեկացված որոշումներ վարկի տրամադրման եւ վերջինիս պայմանների վերաբերյալ:




Լրահոս