Հայաստանի Մ-21 հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը հայտնում է, որ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում: Հայաստանի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների երիտասարդական հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ 2017 թ. հունիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2019 թ. առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը հունիսի 13-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին:




Լրահոս