Էներգետիկայի նախարարից` ՎՊ նախագահի պաշտոնի թեկնածու. Լևոն Յոյլանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր Ազգային ժողովին է ներկայացվել Լևոն Յոլյանի թեկնածությունը` Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։ Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի միակ թեկնածուի ընտրությունը տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է և համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել։

Ստորև ներկայացնում ենք ՎՊ նախագ
ահի թեկնածու Լևոն Յոլյանի ունեցվածքը:

 

Նրա  դրամական միջոցները 2014 թվականի  տարվա սկզբում կազմել են 5,000,000 դրամ, իսկ տարվա վերջում՝ 5,800,000 դրամ: Նորանշանակ նախարարը հայտարարագրել է նաև 3,000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում՝ 4,000 ԱՄՆ դոլար: Իսկ նրա ընդհանուր եկամուտը կազմել է՝ 7,584,374 դրամ, որը հիմնականում գոյացել է աշխատանքի վարձատրությունից:

Նորանշանակ նախարարի կինը՝ Անուշ Ասլանյանըհայտարարագրել է  հողամաս 4.638.000 դրամ արժողությամբ, 1 բնակարան՝ 69.150.000 դրամ արժողությամբ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 2.861.405 դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են՝ 17.986.112 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 3.000.000 դրամ, 200.000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում կազմել է՝ 515.000 ԱՄՆ դոլար:

 

Նշենք, որ մինչ այս պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելը, Յոլյանը զբաղեցնում էր ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը` փոխարինելով ԵրվանդԶախարյանին: Այս պաշտոնը նրա վաղեմի երազանքն էր, սակայն նա կարճ ժամանակ կարողացավ վայելել այդ պաշտոնը: Իսկ մինչ այդ էլ Յոլյանը ՎՊ նախագահի տեղակալն էր և Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո ակնհայտ էր, որ նա կրկին կվերադառնա իրեն հարազատ կառույց, սակայն արդեն նախագահի պաշտոնում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս