ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՐԳՉՈՒՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով աշխատում էր Ազգային ժողովում, ամիսներ առաջ հեռացել է աշխատանքից: Այդ կապակցությամբ նա ասաց. «Պատճառն այն էր, որ երաժշտությամբ զբաղվել չէի հասցնում: Ինձ շատ հաճելի էր աշխատել Ազգային ժողովում, լավ շրջապատ ձեռք բերեցի: Բայց դրանից տուժեց իմ երգը: Ես միշտ լուրջ եմ վերաբերվել իմ ուսմանը, աշխատանքին, դրա համար էլ մինչեւ հիմա ձայնասկավառակ չունեմ»: Սյուզին հերքեց նաեւ այն փաստը, որ Ազգային ժողովից հեռանալու պատճառը եղել է վիճաբանությունը: «Ես բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ եղել այն մարդկանց հետ, որոնք ղեկավարել են այդ աշխատակազմը, իսկ զուտ աշխատողների հետ ինչ-որ խնդիրներ եղել են, բայց դա վեճ չէր կարելի անվանել»:




Լրահոս