Ռուսաստանում հայտնել են Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է գնահատել երկու երկրների միջև երկխոսության կառուցումը:

Հունվարի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչև G20 երկրների գագաթաժողովը: Այդ ժամանակ Պեսկովը հայտնել էր, որ դեռևս հստակ որոշված չէ հանդիպման վայրն ու ամսաթիվը:




Լրահոս