Ազատության հրապարակում շարունակվում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով երթ-հավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին` «Հաց բերողին», ազատ արձակելու պահանջով երթ-հավաքը:

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, ապա Հյուսիսային պողոտայով վերադարձան Ազատության հրապարակ:

Նշենք, որ ցուցարարները նստացույց են անելու և նրանց մի մասը գիշերը մնալու է Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:




Լրահոս