Հարց քաղաքացիներից` եթե օտարերկրացին ուզում է գալ Հայաստան, ապա ո՞վ կարող է նրան հրավեր ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ եթե օտարերկրացին ուզում է գալ Հայաստան, ապա ո՞վ կարող է նրան հրավեր ուղարկել: Ովքե՞ր հրավեր ուղարկելու իրավունք ունեն:

Լարիսա Պետրոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավեր կարող են տալ՝
գ ՀՀ- ում բնակվող ՀՀ քաղաքացին,
գ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
գ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
գՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները (դրանց ներկայացուցչությունները):

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով:




Լրահոս