Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարտի 1-ի հետ պատասխանատվության առնչվելու խնդիր ունեն, պետք է բացատրություն տան. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Պարո՛ն Մարտիրոսյան, Ըստ Ձեզ քաղաքական ներկայիս վիճակը հետևա՞նքն է իննը տարի առաջ տեղի ունեցածի:

-Մարտի մեկը հետևանք էր նաև  այսօրվա  իրավիճակի, քանի որ եթե  նորմալ լիներ մինչև այդ տեղի ունեցած գործընթացները, ապա մարտի 1-ը չէր լինի, բայց քանի որ բազմաթիվ էին խնդիրները երկրում, և հասարակությունը խորը դժգոհություն ուներ, ուստիև այդ իրավիճակն առաջացավ: Մենք մի շարք հարցեր ունենք մարտի 1-ի հետ կապված: Առաջինը՝  մարտի 1-ին պետք է տրվի քաղաքական գնահատական, երկրորդը՝ իրավական գնահատական, ունենք նաև հասարակական-սոցիալական գնահատականի անհրաժեշտություն: Հասարակությունը պետք է այդ շրջանակից դուրս գա, քանի որ մինչ այսօր մարտի 1-ը նրանց հետապնդում է: Դրա լուծումներից այն կլինի, որ մարտի 1ը լինի  քաղաքացիական իրավունքների օր, ինչ-որ ձևով, որ այն նշվի: Բոլորը երեխաները պետք է իմանան, որ քաղաքացիական ակտիվությունը գնահատվում է, բոլոր իշխանավորները պետք է իմանան, որ որևէ ձևով անթույլատրելի է պետության հաշվին իշխանություն պահելը: Այդ ամբողջ շղթան պետք է անպայման ունենանք:

Այն հետևանքը, որ մարտի 1-ն ունեցավ հասարակության մեջ, հաղթահարվա՞ծ է, թե՞ ոչ:

-Իհարկե, հաղթահարված չէ, մինչև հիմա շատ մարդիկ մտավախություն են ունենում զանգվածային միոցառումների առումով, որ կարող են նորից կրակել կամ նման իրավիճակներ առաջանալ: Քանի դեռ իրավական և քաղաքական գնահատական չի եղել, հաղթահարելու մասին խոսք լինել չի կարող:

Երբևէ մարտի 1-ը կբացահայտվի՞:

-Իհարկե, իշխանափոխության պարագայում  կբացահայտվի:

Նրանք, ովքեր իշխանության մեջ են եղել այն ժամանակ, այժմ հայտարարում են, որ իրենք ընդամենը հրաման կատարողներ են եղել:Հաշվի առնելով այդ հայտարարությունը, Դուք ու՞մ եք տեսնում գլխավոր մեղավոր:

-Ես տեղեկություններ եմ ստացել մարտի 1 իրականացանելու, կազմակերպելու առումով, ակնհայտ է, որ այսօրվա իշխանության մասին է խոսքը և ամենաբարձր իշխանության մասին, ուստիև ես այդ շրջանակում եմ տեսնում առանց այդ բարձր իշխանության, որևէ մեկը չէր կարող ինչ-որ քայլ կատարել: Կոնկրետ հրամանները ով է տվել, ինչ մեխանիզմով,  դա արդեն կպարզի քննությունը և քննության կարիքը՝ կա: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ մարտի 1-ի հետ պատասխանատվության առնչվելու խնդիր ունեն, միանշանակ է, որ իրենք  պետք է բացատրություն տան, իսկ մնացածն արդեն իրավական գործընթաց է:

Զրուցեց՝ Լիդա Եղիազարյանը




Լրահոս