ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտի 1-ի գլխավոր մեղավորն այդ օրվա իշխանությունն է և համակարգը. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական կյանքը հիվանդ է, և դրանք ժամանակ առ ժամանակ իրենց  արտացոլումն ունենում են: Մենք քաղաքական համակարգի առողջացման խնդիր ունենք: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԵԼՔ դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական դաշտի ներկայիս վիճակը հետևանք է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների:

«Մինչև ամեն հարցի վերաբերյալ հասարակությունը պատասխաններ չունենա, մենք չենք կարող թոթափել այսպես կոչված լուծը», – նշեց նա:

Մարուքյանի խոսքով` բոլոր դեպքերը պետք է բացահայտվեն, և իրենք ստեղծելու են ճշմարտության հանձնաժողով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս