Պատգամավորներին ԱԺ քվեարկելու էին հրավիրում հեռախոսազանգերով. ինչպես ընտրեցին ՎՊ պալատի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն երեկ 99 կողմ ձայնով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ է ընտրել Լեւոն Յոլյանին: Եւս երկու քվեաթերթիկ էլ երեկ ճանաչվել է անվավեր: ՎՊ նախագահի ընտրությունները, սակայն, անցան ուշագրավ պայմաններում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ պատգամավորներից շատերին ԱԺ քվեարկելու հրավիրում էին հեռախոսազանգերով՝ խնդրելով, համոզելով:

Ու արդյունքում ստացվեց այնպես, որ երեկ ԱԺ էին եկել նաեւ նրանք, ովքեր խորհրդարանի գործունեության այս 5 տարիների ընթացքում մատերի վրա կարող ենք հաշվել, թե քանի անգամ են մտել ԱԺ շենք՝ Աշոտ Արսենյանը, Աշոտ Աղաբաբյանը, Կարո Կարապետյանը, Մուրադ Գուլոյանը: Ի դեպ, նկատենք, որ նրանցից շատերը թեեւ եկել էին քվեարկության, սակայն չգիտեին՝ ինչ պետք է անել ու իրենց գործընկերներից էին հետաքրքրվում:




Լրահոս