03.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Երեւան – Լոս Անջելես հեռուստակամուրջը

Մարտի 3-ին ժամը 10.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Երեւան – Լոս Անջելես հեռուստակամուրջը։

  • «Նոյյան Տապան»-ում քննարկվող թեման է՝ «Ղարաբաղյան հարց և ՀՀ Զինված ուժեր. Քաղաքական միավորումների դիրքորոշումները և նախընտրական ծրագրերը»։

Բանախոսներն են.

Անդրանիկ Գրիգորյան «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ

Մկրտիչ Գրիգորյան – «Գնանք Միասին» ՀԿ նախագահ. «ՕՐՕ» դաշինք

Նարեկ Այվազյան- «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ

Վաղինակ Շուշանյան – «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու

Գեւորգ Գորգիսյան – Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, “Ելք” դաշինքի անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու

Հայկ Կոնջորյան – «Ելք» դաշինքի անդամ

  • Մարտի 3-ին` ուրբաթ, ժ. 12:00-ին «Հայելի» ակումբում տեղի կունենա մամլո
    ասուլիս։ Մասնակցում են Կոնգրես-ՀԺԿ դաշինքով ԱԺ պատգամավորի թեկնածուներ
    Վլադիմիր Կարապետյանը, Արմեն Մարտիրոսյանը, Նարինե Հովհաննիսյանը,
    Կարինե Հաբեթյանը և Նարեկ Սարգսյանը։
  • «Նոյյան Տապան».Հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

Մարտի 3-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կուննա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանի ասուլիսը։

Թեման՝ «Ղարաբաղ. Սահմանային իրավիճակ. Ղարաբաղյան հիմնախնդրի օգտագործման անթույլատրելիությունն ընտրություններին մասնակցող քաղաքական միավորումների նախընտրական ծրագրերում»։

  • Մարտի 3-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է գրող, հրապարակախոս, Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը:

Թեման՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, Հայաստանի ներքին խնդիրների և ընտրական գործընթացների հարցը Սփյուռքում:

  • Մարտի 3-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ՝ հանձնաժողովի անցած 5 տարվա գործունեության վերաբերյալ:

  • Մարտի 3-ին ժամը 12։00-ին ԵԼՔ դաշինքի եռյակի համատեղ ասուլիսում Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը կներկայացնեն դաշինքի նախընտրական քարոզչության ռազմավարությունը և անելիքները։

Ասուլիսը տեղի կունենա ԵԼՔ դաշինքի միասնական շտաբում, որով կազդարարվի նաև շտաբի բացումը։

Հասցեն՝ Երևան, Տերյան 68/3, 3-րդ հարկ։

  • Մարտի 3-ին ժամը 16.30-ին Գոլդեն Թուլիփ հյուրանոցի օվալաձեւ սրահում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Կասպերսկի Լաբորատորիաներ ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիրտնօրեն Եվգենի Կասպերսկին կստորագրեն կիբերանվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր
  • Մարտի 3-ին, ժամը 10.30-ին, Աբովյան-13 հասցեում,  կմարվի և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ կդրվի նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային:
  • Մարտի 3–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքները» թեմայով։

Փետրվարի 26–28–ը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բելգիայի և ԵՄ մայրաքաղաք Բրյուսել։ Այցի ընթացքում նախագահը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահը հայտարարել է նոր իրավական փաստաթղթի` Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Ասուլիսի բանախոսներն են.

– «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը

– ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

  • Մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում  «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս։

Կներկայացվի  ՏՏ ոլորտի 17  հայկական ընկերությունների և բրիտանական գործարար համայնքի միջև մարտի 9-10-ը Լոնդոնում կայանալիք հանդիպումների ծրագիրը:

Ասուլիսին կմասնակցեն  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, Հայաստանում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը,  «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

  • Մարտի 3-ին, ժամը 13.00-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում /հասցե` Կորյունի 2/ տեղի կունենա «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Մրցանակները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

  • «Նոյյան Տապան».Ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման կարգը և ԶԼՄ-ների իրավունքները

Մարտի 3-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։

Թեման՝ «ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացման ու քվեարկության կազմակերպման «բարդ» կարգը. ՀՀ քաղաքացիների իրազեկվածությունը. Որքանո՞վ նորամուծությունները ընտրատեղամասերում (տեխնիկական սարքավորումները. կարմիր. դեղին. կանաչ նշանները. տեսախցիկները) կնպաստեն խախտումների և ձայնագողության հայտնաբերմանը և օրինական գործողությունների արագ արձագանքմանը. թափանցիկ և ավելի վստահելի ընտրություններ ապահովելու հնարավոր միջոցները. վերահսկողության եղանակները. ԶԼՄ-ների իրավունքները»։

Բանախոսներն են

Հերիքնազ Տիգրանյան – Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու
Սամվել Գևորգյան – «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ՍՊԸ տնօրեն
Արամ Գրիգորյան – «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ (իրավաբանական անձանց միություն) նախագահ

  • Կստորագրեն հուշագիր

2017թ. մարտի 3 ին ժամը 16.30 ին Գոլդեն Թուլիփ հյուրանոցի օվ լաձեւ սրահում ՀՀ Մարդու իրավունքներիպաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Կասպերսկի Լաբորատորիաներ ընկերության նախագահ եւ գլխավոր գործդիր տնօրեն Եվգենի Կասպերսկին կստորագրեն կիբերանվտանգության ոլորտում համագործակցության հուշագիր:

ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Տեղի կունենա «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկում

2017 թվականի մարտի 3-ին ժ 10։00 ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (Պուշկին 56ա) տեղի կունենա «Այլատյացությունը և դրա հետևանքները մարդու իրավունքների տեսանկյունից» կլոր սեղան-քննարկում: Կլոր սեղան-քննարկմանը կմասնակցեն ազգային փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:




Լրահոս