ԱՄՆ-ն չի բացառում ռազմական հարված Հյուսիսային Կորեայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառումն ու երկրում ռեժիմի փոփոխությունը, փոխանցում է The Wall Street Journal-ը:

Պարբերականը հղում է անուն անանուն աղբյուրներին, որոնք ներգրավված են Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարության գործընթացին: Տեղեկություններից մեկի համաձայն՝ Վաշինգտոնը վերջերս քննարկել է հնարավոր ռազմական սցենարը իր դաշնակիցների հետ:

Փետրվարի կեսերին Վաշինգտոն էր մեկնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:  WSJ-ի տվյալներով՝ այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարեցին, որ ԿԺԴՀ-ի դեմ «դիտարկվում են բոլոր տարբերակները»:




Լրահոս