
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Ազգային ժողովի այսօրվա աշխատանքները խափանվել են, քանի որ պատգամավորների՝ չներկայանալու պատճառով քվորում չի կայացել: Խորհրդարան են ներկայացել միայն 38 պատգամավոր:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով իրավիճակը, հայտնեց, որ օրենսդիրներին տրվել է ժամանակ մինչև 15:00-ն: Նվազագույնը 66 պատգամավորի ներկայության դեպքում նիստը կշարունավի:
«Միամիտ լոռեցիների վանաձորյան բոյկոտը վարակիչ էր և հասավ նաև Երևան, խորհրդարան»,- կես կատակ-կես լուրջ ասաց Շարմազանովը՝ հատուկ շեշտելով, որ ոչ միայն իր կուսակիցները չկան, այլև բազում խմբակցություններից չկան պատգամավորներ:
«Մենք երբեք մեր պատգամավորներին բերման չենք ենթարկում, մեր պատգամավորներն ազատեն իրենց կամարտահայտության մեջ: Պատգամավորների պարտականությունն է լինել ԱԺ-ում, ավագանիների պարտականությունն է լինել իրենց տեղերում»: