
Առաջադրվելուց առաջ այնպես չի, որ հաշվի ենք առնում, թե ովքեր են մրցակիցները, այլ ինչ ծրագրեր կարող ենք առաջադրել տվյալ ընտրատարածքում և ընդհանրապես ինչ ենք ուզում փոխել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, ով առաջադրվել է Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում:
Հարցին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը արդյոք որևէ մեկի վերահսկողության տակ գտնվո՞ւմ է, Խաչատրյանն ասաց. «Չգիտեմ որ ուժերը ինչ վերահսկողության մասին են խոսում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որևէ տեղից չի վերահսկվում: Մենք մեր վստահության քվեն ակնկալում ենք միմիայն ՀՀ քաղաքացուց: Ինչ-որ մեկի վերահսկողության տակ գտնվելն անթույլատրելի է»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան