ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն 3 տարում կարող ենք վերանորոգել ճանապարհները. Անժելա Խաչատրյանը` Մարտունիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մենք դաշինքը իր քարոզարշավը շարունակում է Մարտունիում։
«Սիրելի Մարտունեցիներ։ Մենք դաշինքը այսօր եկել է ձեզ ներկայացնելու իր ծրագրերը, իր մոտեցումները, սկզբունքները, որով առաջ ենք գնալու, որոնք գրել ենք հանուն ՀՀ քաղաքացու, հանուն յուրաքանչյուր հայի։ Մենք ունենք հստակ ծրագրեր, իրատեսական ծրագրեր, որոնց տակ կան հստակ հաշվարկներ։ Մենք ասում ենք, որ առնվազն 3 տարում կարող ենք վերանորոգել ճանապարհները։ Շատ ու շատ այլ ծրագրեր ունենք»,-Մարտունիում ելույթի ժամանակ ասաց Մենք դաշինքի պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանը։
«Հայաստանում ոտքից վայր համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց առանց ցնցումների: Բոլորիդ աչքերի մեջ հույս եմ տեսնում։ Բոլորիդ մեջ վճռականություն եմ տեսնում։ Ինձ համար ավելի մեծ պատգամ, քան այն քաղաքացիների պատգամները, հորդորները, այն բոլոր ասածները, որոնք վերաբերում են ոչ միայն մեզ, այլև ՀՀ-ի քաղաքական դաշտում տեղ զբաղեցնող մարդկանց, դրանից կարևոր պատգամներ չկան»,-Մարտունիում իր ելույթում նշեց Մենք դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս